Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Դիմակներ կրունկների համար

Դիմակներ կրունկների համար

Եթե ցանկանում եք միշտ գեղեցիկ եւ խնամված լինել, ապա հարկավոր է լավ հետեւել մարմնի բոլոր մասերին: Շատերն ուշադրություն են դարձնում միայն դեմքին, փորին եւ ձեռքերին՝ մոռանալով ոտքերի մասին: Բայց երբ գալիս է բոկոտիկների սեզոնը, նկատում ենք, որ մեր կրունկներն այնքան էլ լավ տեսք չունեն: NEWS.am STYLE-ն առաջարկում է մի քանի բաղադրատոմս՝ կրունկների խնամքի համար:

 

Դիմակ ծիրանից

 

Թարմ ծիրանները հարկավոր է տրորել եւ ավելացնել մի քանի կաթիլ զեյթունի ձեթ: Դրանից հետո 2-3 րոպե պահել մարմանդ կրակի վրա: Դիմակը քսում ենք կրունկներին եւ պոլիէթիլենով ծածկում: 20 րոպե անց դիմակը լվանալ տաք ջրով եւ սնուցող կրեմ քսել:

 

Սպիտակ գինով վաննա

 

Մեկ գավաթ սպիտակ գինին հարկավոր է տաքացնել՝ մինչեւ պղպջակներ հայտնվեն: Ավելացնել 1 ճաշի գդալ լորենու ծաղիկ: Մի քանի րոպե եփել: Այնուհետեւ կրունկները 10 րոպե դնել թասի մեջ: Դրանից հետո հարկավոր է կրունկներին կաթիկ քսել: Նման վաննա պետք է անել ամիսը մեկ անգամ:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ